ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

1300 քաղաքացի կդառնա գործազուրկ, 900 մլն դրամ տարեկան հարկ չի վճարվի պետբյուջե

1300 քաղաքացի կդառնա գործազուրկ, 900 մլն դրամ տարեկան հարկ չի վճարվի պետբյուջե
11.03.2019 | 21:43

Ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացրած գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները հրապարակել են կառավարությանը փոխանցած նամակը: Նրանք նշել են, որ չեն դադարեցնելու պայքարը։


«Այսօր մենք մեր մտահոգություններն ու առաջարկները ներկայացնող նամակ հանձնեցինք կառավարություն։ Վաղը նույնաբովանդակ նամակ կհանձնենք նաև Ազգային ժողով։ Դրան զուգահեռ չենք դադարեցների մեր բողոքի ձայնը բարձրացնել նաև ակցիաների միջոցով:
Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք, որ արդյունքում երկրում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ